Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

By | 22.04.2015 09:45

Վանաձորի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններում ապրիլի 22-ին` ժամը 09 :30-ի դրությամբ, տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն