Դիլիջանի և Սպիտակի ոլորանները բաց են տրանսպորտային բոլոր միջոցների համար

By | 24.04.2015 13:15

Սևանի, Դիլիջանի, Ապարանի. Արագածի, Գորիսի ավտոճանապարհներին  ապրիլի 24-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ,  ձյուն է տեղում:

Արագածի տարածաշրջանում ուժեղ քամի է:

Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, ինչպես նաև հանրապետության մյուս միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն