Ձյան պատճառով մեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը

By | 07.05.2015 00:00

Մեղրու տարածաշրջանում մայիսի 6-ին` ժամը 22:00-ի դրությամբ,  տեղում է ձյուն:
Ձյան տեղումների պատճառով թեթև մարդատար 4-5 ավտոմեքենա արգելակել են Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածում և չեն կարողանում շարունակել ընթացքը:

Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն