Միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

By | 11.05.2015 16:50

Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի (Մ8) 30-րդ կմ հատվածում մայիսի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Լոռու ճանապարհաշինական ընկերության շինարարները ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Այն բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն