Ժայռաբեկորները ընկել են Տիգրանաշենի ոլորանների վրա

By | 13.05.2015 16:20

Տիգրանաշենի ոլորանների (Քյարքի) 83-րդ կմ հատվածում մայիսի 13-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ժայռաբեկորները պոկվել և ընկել են երթևեկելի մասի վրա: 

Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները մոտ 10 խմ ծավալի քարաբեկորները ժամը 15:00-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Այն բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն