Խոշոր քարերը հեռացվել են Դիլիջանի ոլորանների երթևեկելի հատվածից

By | 14.05.2015 17:00

Դիլիջանի թունելից դեպի Դիլիջան քաղաք տանող միջպետական ավտոճանապարհի (Մ4) 87-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափմանհետևանքները ժամը 17:00-ի դրությամբ ամբողջովին վերացվել են:

«Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության շինարարները խոշոր քարերը նախ մանրացրել, ապա մաքրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն