Խոշոր քարերն ընկել են Դիլիջանի ոլորանների վրա

By | 14.05.2015 09:33

Դիլիջանի թունելից դեպի Դիլիջան քաղաք տանող միջպետական ավտոճանապարհի (Մ4) 87-րդ կմ-ում մայիսի 14- ին՝ առավոտյան ժամը 06:40-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 50-60 խմ ծավալով:

«Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության շինարարները այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն