Հենապատը փլուզվել և միակողմանի փակել է միջպետական ավտոճանապարհը

By | 14.05.2015 09:30

Գորիս քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի 238-րդ կմ հատվածում (Մ2) մայիսի 14- ին՝ առավոտյան ժամը 05: 00-ի սահմաններում, հենապատը փլուզվել և միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:

2

Այս պահին Գորիսի ճանապարհաշինական ընկերության շինարարները լայնածավալ աշխատանքներ են տանում ճանապարհի մաքրման և բնականոն երթևեկության վերականգնման ուղղությամբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն