Խոշոր սողանք-փլուզում է տեղի ունեցել Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհին

By | 15.05.2015 15:35

ՀՀ Սյունիքի մարզի Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 28-րդ կմ-ում մայիսի 15-ին` ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել խոշոր սողանք-փլուզում, որի հետևանքով փլուզվել է ճանապարհի է 20-30 գծամետր երկարությամբ հատվածը:

2

Երթևեկությունը դարձել է միակողմանի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Հրավիրվել են համապատասխան մասնագետներ` տեղում իրավիճակը գնահատելու և սեղմ ժամկետներում խնդրին լուծում տալու նպատակով:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն