Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից

By | 15.05.2015 17:45

Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի (Վարդենյաց լեռնանցք) 100-րդ կմ-ում մայիսի 15-ին` ժամը 16:00-ի սահմաններում, շուրջ 36 խմ ծավալի ժայռաբեկորները պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի հատվածի վրա:

Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարների ջանքերով ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն