Վարդենյաց լեռնանցքում տեղի է ունեցել քարաթափում

By | 15.05.2015 16:22

Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի (Վարդենյաց լեռնանցք) 94-րդ կմ-ում մայիսի 15-ին` ժամը 14:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում` 10-15 խմ ծավալով:
Այս պահին Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն