Հենապատի փլուզման պատճառով երկկողմանի փակված միջպետական ճանապարհն այժմ  միակողմանի երթևեկելի է 

Տպել

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ2) 139-րդ կմ-ում (Վայքի տարածաշրջան)  մայիսի 20-ին՝  առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ներքին հենապատի փլուզում, որի պատճառով ճանապարհի հողային պաստառը փլուզվել է մինչև ճանապարհի առանցքը:  

Խնդրին տրվել է ժամանակավոր լուծում. ճանապարհն այժմ միակողմանի երթևեկելի է:

Վնասի չափերը գնահատելու, իրավիճակին սեղմ ժամկետներում լուծում տալու նպատակով դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ պատկան մարմինների մասնագետները:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությոdւն