Սևանից Երևան տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում

By | 24.05.2015 13:15

Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի (Մ4) 25-րդ կմ-ում (Սևանից Երևան եկող ավտոճանապարհին) մայիսի 23-ին`կեսգիշերի սահմաններում, հորդառատ անձրևների հետևանքով մինչև ճանապարհի երթևեկելի հատվածը փլուզվել է հողային պաստառի ներքին շեպը:

Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն