Ճանապարհաշինարարները ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

By | 26.05.2015 10:04

Երևան-Մեղրի (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 96-րդ կմ-ում` Եղեգնաձորի տարածաշրջանի Ելփին գյուղի մոտ, մայիսի 26-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունը դարձել է միակողմանի:

Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները 4 խմ ծավալի ժայռաբեկորները ժամը 10:00-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի ր կապի նախարարության
լրատվական ծառայություն