Ճանապարհը երկկողմանի փակած ծառը հեռացվել է

By | 05.06.2015 17:30

Երևան-Վանաձոր-Ստեփանավան (Մ3) միջպետական ավտոճանապարհի 153-րդ կմ-ում հունիսի 5-ին՝ ժամը 16:00-16:30-ի սահմաններում, ուժեղ քամու պատճառով ծառը ընկել ու փակել է ճանապարհի երթևեկելի մասը, որի հետևանքով 10-15 ավտոմեքենաներ խցանվել էին այդ հատվածում:

Ստեփանավանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները սեղմ ժամկետներում ծառը հեռացրել են ճանապարհից: Խցանումը վերացվել է:

Ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն