Վանաձոր-Ալավերդի (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում հունիսի 8-ին՝ առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում:
Շուրջ 50 խմ ծավալի ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել էին միակողմանի:
Այս պահին Թումանյանի ճանապարհաշինական ընկերության շինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Երթևկությունը դարձել է երկկողմանի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն