Հսկա ժայռաբեկորներն ընկել են միջպետական ավտոճանապարհի վրա

By | 03.11.2015 13:00

Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 64-65-րդ կմ-ում` Նեղոց գյուղի սկզբնամասում, նոյեմբերի 3-ին` ժամը 12:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում` 5.5-6 խմ ծավալով, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:

3

Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները հսկայական ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

2

 

Ժամը 14:30-ի դրությամբ երթևեկությունը դարձել է երկկողմանի:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն