Մարտունի-Գավառ ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

By | 12.11.2015 12:00

Հանրապետության ամբողջ տարածքում նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:

Մարտունի-Գավառ ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ապարանում, Արագածում, Սևանում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Վայքում, Սարավանում,

Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն