Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

By | 13.11.2015 09:30

Հանրապետության ամբողջ տարածքում նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ տեղի ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն