Աշտարակ-Օշական-Դաշտ ճանապարհը նոյեմբերի 16-ից 19-ը փակ կլինի

By | 16.11.2015 14:30

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով իրականացվող Աշտարակ-Օշական-Դաշտ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,3-8,8 կմ հատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների պատճառով 2015թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 19-ը՝ ժամը 18:00-ն տվյալ ճանապարհահատվածի երթևեկությունը կդադարեցվի։

Որպես այլընտրանքային երթուղի տվյալ ժամանակահատվածում առաջարկվում է Դաշտ-Աշտարակ-Օշական ճանապարհը։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն