Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում մերկասառույց է

By | 19.11.2015 09:30

Հանրապետությունում նոյեմբերի 19-ին` ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ տեղի ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն