Ծիլքար գյուղով անցնող ճանապարհի փլուզված հատվածը վերականգնվել է

By | 25.11.2015 11:20

Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ3) 95-96-րդ կմ-ում` Ծիլքար գյուղով անցնող ճանապարհի երթևեկելի հատվածում, նոյեմբերի 19-ին տեղի էր ունեցել հողային պաստառի և կողնակի փլուզում:

Նշված հատվածում նոր փլուզումների վտանգը կանխելու համար ճանապարհը սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊ ընկերությունը խնդրին ժամանակավոր լուծում է տվել։ Ճանապարհաշինարարների կողմից իրականացվել են հողային պաստառի և կողնակի վերականգնման աշխատանքներ, ճանապարհի փլուզված հատվածի երկայնքով տեղադրվել են մետաղական արգելափակոցներ։

Միաժանանակ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը դիմել է «Արցախճան» ինստիտուտ ՓԲ ընկերությանը՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և ճանապարհահատվածի վերականգնման նպատակով համապատասխան եզրակացություն տալու համար։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն