Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է

By | 30.11.2015 10:00

Հանրապետության ամբողջ տարածքում նոյեմբերի 30 -ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն