Monthly Archives: Նոյեմբերի 2015

Աշտարակ-Օշական-Դաշտ ճանապարհը նոյեմբերի 16-ից 19-ը փակ կլինի

By | 16.11.2015 14:30

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով իրականացվող Աշտարակ-Օշական-Դաշտ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,3-8,8 կմ հատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների պատճառով 2015թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 19-ը՝ ժամը 18:00-ն տվյալ ճանապարհահատվածի երթևեկությունը կդադարեցվի։

Նոյեմբերի 16-ին և 17-ին Նալբանդի թունելով երթևեկությունը որոշակի ժամանակահատվածով կդադարեցվի

By | 16.11.2015 09:50

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ «Երկրաշարժ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանումներին աջակցելու նպատակով 2015 թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 07:00-ից մինչև ժամը 19:00-ն և 2015թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 07:00-ից մինչև ժամը 21:00-ը Նալբանդի թունելով ավտոտրանսպորտային երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:

Ճանապարհաշինական ընկերությունները պատրաստ են ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին (Տեսանյութ)

By | 13.11.2015 09:45

Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի 15-ից: