Monthly Archives: Նոյեմբերի 2015

Հանրապետության որոշ ճանապարհներին ձյուն և ձնախառն անձրև է

By | 09.11.2015 10:20

Մարալիկի, Աշոցքի, Արագածի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում նոյեմբերի 9-ին` ժամը 10:00-ի դրությամբ, տեղում է ձյուն, իսկ  Չարենցավանի, Հրազդանի, Ապարանի, Սպիտակի, Մարտունու, Սևանի, Ջերմուկի, Սարավանի, Մեղրու տարածաշրջաններում` ձնախառն անձրև:

Քարաթափման հետևանքով երկկողմանի փակվել է միջպետական ավտոճանապարհը

By | 07.11.2015 19:25

Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհի (Մ17) 41-րդ կմ-ում նոյեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Մոտ 400 խմ ծավալի քարաբեկորները ճանապարհի վերին շեպից ընկել են երթևեկելի հատվածի վրա և ամբողջությամբ փակել այն: