Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

By | 01.12.2015 09:33

Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Թալինում, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Դիլիջանում, ինչպես նաև Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն