Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

By | 11.12.2015 09:33

Հանրապետության ամբողջ տարածքում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
Վայք-Սարավան, Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում, Սիսիանի և Դիլիջանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն