Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

By | 12.12.2015 10:07

Հանրապետության ամբողջ տարածքում դեկտեմբերի 12-ին`ժամը 10:00-ի դրությամբ, պարզ և որոշ տեղերում ամպամած եղանակ է:Դիլիջան-Վանաձոր,Դիլիջան-Ճամբարակ,Վայք-Սարավան ճանապարհահատվածներում տեղ- տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն