Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

By | 13.12.2015 10:18

Հանրապետության ամբողջ տարածքում դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջան-Ճամբարակ, Վայք-Սարավան և Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածներում տեղ- տեղ մերկասառույց է:

Ապարանի տարածաշրջանում խիտ մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն