Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 30.12.2015 11:15

Թալինում, Մարալիկում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Մեղրիում դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, տեղում է ձյուն:Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն