Monthly Archives: Հոկտեմբերի 2018

Ջրագծի վթարի պատճառով զգալիորեն վնասվել է միջպետական ավտոճանապարհը

By | 29.10.2018 15:51

Վանաձոր — Ալավերդի — Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 26,620-րդ կմ-ում  հոկտեմբերի 28-ի երեկոյան տեղի ունեցած մայր ջրագծի վթարի պատճառով զգալի վնասվել է ճանապարհի հողային պաստառը, այդ թվում՝ պատվածքը, հարակից կամուրջը,  քանդվել է ճանապարհին կից գտնվող հենապատը, ինչի հետևանքով  միջպետական ճանապարհը որոշ ժամանակով փակվել էր։ Համապատասխան կազմակերպությունների կողմից ջրագծի վթարը վերացնելուց հետո ճանապարհի շինարարությունն իրականացնող… Read More »

Հաղարծին-Հովք ճանապարհահատվածի նորոգման ընթացքում արձանագրված շեղումները շտկվել են

By | 25.10.2018 15:41

Դիլիջան-Իջևան միջպետական նշանակության (Մ-4) ավտոճանապարհի Հաղարծին-Հովք 7,4 կմ հատվածի նորոգման աշխատանքների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից արձանագրվել են շեղումներ։ Այդ մասին ահազանգել են նաև համայնքի բնակիչները։Վերականգնվող ճանապարհահատվածի մոտ 1700 քմ ասֆալտապատումը չի համապատասխանել սահմանված որակական չափանիշներին։  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նորոգման աշխատանքներն իրականացնող ընկերությունը պարտավորվել է շտկել թերությունները։ Արդյունքում… Read More »

Հակոբ Արշակյանը շրջայց է կատարել վերանորոգվող ճանապարհահատվածներում

By | 24.10.2018 12:02

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է հանրապետության մի քանի ճանապարհահատվածներ, որտեղ իրականացվում են կամ արդեն ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքներ։Այցի սկզբնակետը (Մ4) Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի հատվածներն էին, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Շինարարության արդյունավետ և անվտանգ իրականացման նպատակով ճանապարհը հատվածաբար միակողմանի փակ է։Հակոբ Արշակյանը վերանորոգումն իրականացնող ընկերության ղեկավարների… Read More »

Վերանորոգվել է Արևշատ – Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց հատվածը

By | 19.10.2018 11:24

Ավարտվել են Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծվել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողով, որի անդամները մանրամասն դիտարկել են կատարված աշխատանքները։Ճանապարհահատվածը վերականգնվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային… Read More »

Առանձնակի ուշադրություն է դարձվում ճանապարհաշինական աշխատանքների որակին

By | 19.10.2018 10:47

Ավարտվել են 2018թ. ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների և օբյեկտների շինարարական աշխատանքները։ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքային շրջայցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձրել կատարված աշխատանքների որակին։Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ավտոճանապարհի 28-33-րդ կմ հատվածի հիմնանորոգման մեկնարկը տրվել էր 2017թ. հոկտեմբերի 25-ին։ 5,12 կմ երկարությամբ ճանապարհահատվածն ամբողջությամբ նորացվել է։ Կատարվել են կողային… Read More »

Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն

By | 16.10.2018 10:33

Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից կփակվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ճանապարհի 32,600-րդ-ից մինչ 36,000-րդ կմ հատվածի և 64,174-րդ-ից մինչև 67,150-րդ կմ հատվածի աջակողմյան երթևեկությունը։ Նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթևեկելի գոտու ձախակողմյան մասում։Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։ Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից մասնակի կփակվի նաև նույն ճանապարհի՝… Read More »

Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածի հիմնանորոգումը շարունակվում է

By | 16.10.2018 10:23

Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի (Մ-11)  Վարդենիս-Սոթք (38-43-րդ կմ) հատվածում սեպտեմբերի 11-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինարարական տեղամաս, տեղում  ուսումնասիրել  կատարվող աշխատանքները։ Ճանապարհահատվածը հիմնանորոգող  «Կապավոր» ընկերության պատասխանատուները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։ Նշվել է, որ  արդեն իսկ կատարվել է հիմնանորոգման ընդհանուր ծավալի հողային աշխատանքների 40%-ը, նորոգվել… Read More »