Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

By | 30.11.2018 17:08

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ, Արթիկի, Լոռիի, Թումանյանի,Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Սևանի, Տաշիրի, Տավուշի, Սիսանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Նոյեմբերյանի, Կապանի ավտոճանապարհներին, Սիսիանի «Զանգերի» հատվածում , Ջաջուռի լեռնանցքում և Թալին-Մաստարա ճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ –ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով