Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

By | 30.11.2018 09:42

 

 

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,Աշոցքի,Տաշիրի,Արթիկի,Սիսանի,Գորիսի և Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բերդ-Ճամբարակ,Թալին-Ախուրյան ավտոճանապարհին, Սիսանի՝ Զանգերի ,Կապանի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ –ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով