Հայաստանի Հանրապետության ճանապարհաշինարարական աշխատանքները նոր թափ են ստացել։

By | 04.12.2018 12:47

Այս պահին արվող գնահատականներով Հայաստանի Հանրապետության տարածքով ձգվող 7500 կմ ճանապարհից 5100 կմ-ը լավ և բավարար, իսկ 2400 կմ-ը վատ վիճակում է։ Նախկինում տարեկան վերանորոգվում էր 100 կմ ճանապարհ։

Այնուամենայնիվ, հենց 2018թ․-ին էր, որ այս գործընթացը նոր թափ ստացավ։ Հատկանշական է, որ վերջին վեց ամիսների ընթացքում իրականացվել է լրացուցիչ 54,1 կմ ճանապարհի վերանորոգում, որը 40%-ով ավելի է նախատեսվածից։

Բագրատաշենի անցակետում այսուհետ կգործարկվի երկու լայն կամուրջ, իսկ առաջիկա երկու տարիներին նախատեսվում է վտանգավոր տեղամասերում լրացուցիչ անվտանգության ապահովումը։

Անվտանգության նպատակով մոտ 400 կմ ճանապարհների վրա տեղադրվել է մոտ 4000 ճանապարհային նշան։

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով