Ալավերդիից դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

By | 26.12.2018 17:30
Ալավերդի քաղաքի տարածքում պայթեցման եղանակով ժայռային բնահողի փխրեցում իրականացնելու համար դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ից մինչև 20:00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհին կդադարեցվի ավտոտրանսպորտային երթևեկությունը։
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է դեպի Բագրատաշեն և հակառակ ուղղությամբ երթևեկել Մ16, Մ4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ6 ճանապարհով։
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման աշխատանքների շրջանակներում։

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով