Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 27.12.2018 09:02

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Ստեփանավանի,  Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում:

Քուչակ- Ապարան ավտոճանապարհին   բուք է:

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ –ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով