Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն և բուք է

By | 28.12.2018 09:15

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Ստեփանավանի, Սևանի, Եղվարդի, Աբովյանի,Գավառի, Մարտունիի. Արարատի,  Եղեգնաձորի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում:

Ուժեղ բքի և վատ տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Քուչակ- Ապարան-Միրաք  ավտոճանապարհին   բուք է, տեսանելիությունը՝ 40 մետր:

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը ուժեղ բքի և վատ  տեսանելիության պատճառով փակ է:

Դիլիջանի ոլորանների հատվածում ծանրաքաշ մեքենաների համար ճանապարհը գործում է  սահմանափակումներուվ:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ –ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով