Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն և բուք է

By | 28.12.2018 14:59

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Տաշիրի, Աշոցքի,  Ապարանի, Ստեփանավանի, Սևանի, Եղվարդի, Գավառի, Մարտունիի. Արարատի,  Եղեգնաձորի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի,  Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում:

Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Քուչակ- Ապարան-Միրաք  ավտոճանապարհին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում  բուք է:

Սիսիանի և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհին, Արթիկ-Արագած ճանապարհահատվածում  և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը ուժեղ բքի և  տեսանելիության  բացակայության պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ –ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով