Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

By | 31.12.2018 10:00

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի, Կոտայքի, Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի, Սիսիանի  տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գավառի, Վայքի, Գորիսի և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ –ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով