Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն և բուք

By | 31.12.2018 17:00

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Կոտայքի, Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Լանջիկի ճանապարհահատվածում բուք է: Քուչակ-Ապարան-Միրաք ճանապարհահատվածում բուք է, ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար  դժվարանցանելի է:

Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Դիլիջանում տեղ-տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ –ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով