Yearly Archives: 2019

<<Տավուշի Ճշշ>> ՓԲ ընկերության կողմից իրականացվում են Չորաթան վարչական շրջանից մոտեցում ձեռնոցի գործարանին ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

By | 20.08.2019 17:38

<<Տավուշի Ճշշ>> ՓԲ ընկերության կողմից իրականացվում են Չորաթան վարչական շրջանից մոտեցում ձեռնոցի գործարանին՝418 մետր ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում կատարվում են հողային աշխատանքներ, իրականացվում է ջրահեռացման համակարգերի, բազալտե եզրաքարերի  և ճանապարհի նոր պատվածքի տեղադրման աշխատանքներ:

Հանրապետության ողջ տարածքում իրականացվում են մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ

By | 20.08.2019 16:59

Հանրապետության ողջ տարածքում իրականացվում են աննախադեպ ծավալով ճանապարհաշինական աշխատանքներ։ Այս տարի կվերանորոգվի 330 կմ միջպետական, հանրապետական և տեղական ճանապարհ։ Այս պահին իրականացվում են 164,56 կմ երկարությամբ ճանապարհների շինարարությունը: Բացի դրանից հիմնանորոգվում են Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, ինչպես նաև Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի երկու կամուրջները։

«Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար

By | 19.08.2019 09:55

Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 20-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։    

Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածը փակ է լինելու

By | 19.08.2019 09:38

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, oգոստոսի 19-ին, ժամը 14:00-ից 16:00-ն Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածը փակ է լինելու: Տվյալ ճանապարհահատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:  «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Քարաթափում Չայնիի ոլորանների հատվածում

By | 11.08.2019 23:05

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին ժամը 21:00 ին Մ-4 միջպետական նշանակության ճանապարհի Չայնիի ճանապարհահատվածում  տեղի է ունեցել մեծ ժայռաբեկորների քարաթափում,որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակ էր: «Կոտայքի ճշշ»  ՍՊ ընկերության կողմից կատարվել է ժայռաբեկորների կոտրում և հեռացում ճանապարհահատվածից:

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքները

By | 09.08.2019 18:17

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում  է «ԱԱԲ պռոեկտ » ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում կատարվում են հողային աշխատանքներ, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում: Անվտանգության նկատառումներից ելնելով տվյալ ճանապարհահատվածը երթևեկության համար միակողմանի փակ է լինելու երթևեկության համար: Անհարմարություններից խուսափելու… Read More »

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման աշխատանքներ

By | 06.08.2019 15:38

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը    տեղեկացնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ: Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:  

Մեծ թափով շարունակվում են ընթանալ Մ10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 7,1կմ և 7,4կմ հատվածների միջին նորոգման աշխատանքները

By | 06.08.2019 15:03

Շարունակվում են Մ10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 17+000-կմ24+100 և կմ57+000-կմ64+400 հատվածների միջին նորոգման աշխատանքները: Կմ 17+000-կմ24+100 հատվածում «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը միջին նորոգման աշխատանքների շրջանակներում իրականացնում է ճանապարհի ֆրեզավորում, հարթեցում, և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Կմ57+000-կմ64+400 ճանապարհահատվածի աշխատանքները իրականացնում է «ԱՎԱ 2000» ՍՊ ընկերությունը: Տվյալ ճանապարհահատվածում իրականացվելու են ճանապարհի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և ասֆալտբետոնե ծածկի… Read More »

Մեկնարկել են Մ 4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ67+200-կմ73+200 միջին նորոգման աշխատանքները

By | 05.08.2019 17:21

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ67+200-կմ73+200 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքները իրականացվում են «Արարատ -Ճանշին» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ եթևկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք… Read More »

«Շինպլյուս» ՍՊ ընկերության կողմից շարունակվում են միջին նորոգման աշխատանքները

By | 05.08.2019 17:06

Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին «Շինպլյուս» ՍՊ ընկերության կողմից շարունակվում է իրականացվել  կմ109+000-կմ112+900 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները: Միջին նորոգման աշխատանքներում ներառված են փոսերի լցնում, հարթեցում և  ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ եթևկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: