Սարավանի լեռնանցքում  խիտ  մառախուղ է

By | 29.01.2019 16:58

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին  ձյուն է տեղում:

Սարավանի լեռնանցքում  խիտ  մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր:

Վարդենյաց լեռնանցքը անցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով