Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին գետնաբուք է

Տպել

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքը անցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ