sitelogo

Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ  փետրվարի 8-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինի, Կոտայքի, Հրազդանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում  թույլ ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը  ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ