sitelogo

Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի, Կոտայքի, Գավառի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Դիլիջանում, Իջևանում և Նոյեմբերյանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Գորիս-Սիսիան ճանապարհահտվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ