Գորիս-Կապան միջպետական Մ2 ճանապարհի քարաթափումը վերացվել է

Տպել

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում (Մ2) Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի (Գորիս-Կապան ավտոճանապարհի) 248 կմ-ին, տեղի էր  ունեցել քարաթափում՝ 30 խմ ծավալով: Ճանապարհը միակողմանի երթևեկելի էր:

Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կատարած  աշխատանքների արդյունքում ժամը 14:00-ից ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ