sitelogo

Քարաթափում Գորիս-Կապան միջպետական ճանապարհին

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում (Մ2) Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի (Գորիս-Կապան ճանապարհահատվածում) 248 կմ-ին, տեղի է  ունեցել քարաթափում 30 խմ ծավալով: Ճանապարհը միակողմանի երթևեկելի է:

Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար»ՍՊԸ ընկերության ճանապարհաշինարարները կատարում են  ճանապարհի  մաքրման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ  տեղեկատվություն:

 «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ