Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

By | 15.03.2019 08:59

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արթիկի, Վայքի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ  ձյուն է տեղում:

Սևանի կղզուց դեպի Դիլիջանի թունել մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր: Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝50 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ