Մեղրիի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

By | 15.03.2019 17:00

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ  մարտի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձնախառը անձրև է տեղում, իսկ Ախուրյանի, Լոռիի ավտոճանապարհներին՝ անձրև է:

Մեղրիի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ