Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին  ձյուն է տեղում

By | 19.03.2019 19:59

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ,  Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին  ձյուն է տեղում:

Գորիսի ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր:

Վարդենյաց լեռնանցքը  դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ